00:00:00

Պահեստազորի որակյալ ռեսուրսը կներգրավվի ԶՈւ կարևոր ուղղություններում. Սուրեն Պապիկյան

13:44, 31 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացում կատարելը կնպաստի որոշակի զորամասերում, սահմանամերձ հատուկ կարևորություն ունեցող ուղղություններում միջին ու ցածր օղակների զինվորական պաշտոնների համալրման գործընթացին, ԱԺ-ում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

 

Սուրեն Պապիկյանի խոսքով՝ նախագիծը նպատակ ունի պահեստազորում գտնվող որակյալ ռեսուրսը ներգրավել Զինված ուժերի կարևոր ուղղություններում, մասնավորապես, սահմանային զորամասերում ու հատուկ կարևորություն ունեցող զորամասերում։

 

«Օրինակ կարող ենք բերել անօդաչու թռչող սարքերի ուղղությամբ զորամասերը, մեզ համար մեծ կարևորություն ունեն կապի ոլորտը, հակաօդային պաշտպանությունը, հետախուզությունը, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն գիտելիք ու փորձ և արագ կարող են համալրել ԶՈՒ շարքերը»,- նշեց նախարարը։

 

ՊՆ-ն խրախուսում է, որ պահեստազորից կարողանան համալրել կարևոր զորամասերը։

 

«Սա տարածել բոլորի վրա՝ հակված չենք»,- ընդգծեց Պապիկյանը։

 

Պաշտպանության նախարարի խոսքով՝ ՊՆ կադրերի վարչությունը կկապվի պահեստազորի զինծառայողների հետ, զորամասերի ցանկը չի լինի հրապարակային, բայց կհաստատվի ԱԺ-ի կողմից հաստատվելուց ու ուժի մեջ մտնելուց հետո։

 

Նախագծով՝ զինվորական կենսաթոշակը չդադարելու իրավունք կսահմանվի նաև ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ՀՀ զինված ուժերի մարտական խնդիրներ իրականացնող որոշակի զորամասերում պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների համար:

 

Առաջարկվում է սահմանել այդպիսի զորամասում այն պաշտոնների նշանակման պայմանները, որոնց դեպքում պահպանվում է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ ստանալու իրավունքը, ներառյալ՝ այդ իրավունքի դադարեցման դեպքերը: Կհստակեցվեն նաև զորահավաքային զինվորական ծառայությունից կամ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով սահմանված զորամասերում պայմանագրային զինվորական ծառայությունից կամ վարժական հավաքից արձակվելուց հետո զինվորական կենսաթոշակի վերահաշվարկման կարգը, պայմաններն ու վերահաշվարկ կատարելու համար դիմելու ժամկետները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր