00:00:00

200 քկմ-ից ավելի օկուպացված տարածքի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում. Արարատ Միրզոյան

11:59, 31 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահեցնում է՝ անում է ամեն ինչ, որ հայ ժողովուրդն ապրի խաղաղ ու ինքնիշխան Հայաստանում՝ 29 հազար 743 քկմ ինքնիշխան տարածքով։

«Հայաստանի  ու Ադրբեջանի միջև վատ պատմություն կա, մենք ունենք 200 քկմ-ից ավելի օկուպացված տարածք, որի հարցը մտադիր ենք լուծել սահմանազատման գործընթացի շրջանակներում»,-  ԱԺ-ում այս մասին հայտարարեց նա։

Միրզոյանի խոսքով՝  կային ադրբեջանական տարածքներ, որոնք գտնվում էին Հայաստանի վերահսկողության ներքո և կային հայկական տարածքներ, որոնք գտնվում էին ադրբեջանական վերահսկողության ներքո։

«Այնպես որ՝ մենք չենք կարող ասել, որ մեր մեջ ամեն ինչ փայլուն է եղել ու այժմ կարող ենք հուշագիր ստորագրել կրթության ոլորտում փոխհամագործակցության մասին և այլն, մենք խնդիր ունենք ու լուծում ենք այդ խնդիրը»,- ասաց նա։

ԱԳ նախարարը նշեց, թե վստահ կարող են ասել՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ հարաբերություններ չեն եղել, հիմա փորձում  են դա հաստատել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր