Հայաստանն իր խորին ափսոսանքն է հայտնում Իսպանիայում լուրջ ջրհեղեղի հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
«Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում մահացածների ընտանիքներին և մեր համերաշխությունը բոլոր նրանց, ովքեր բախվել են այս տարերային աղետի հետևանքներին»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։