00:00:00

Քանի՞ վարորդի են ակտավորել պարեկները՝ երթևեկելիս հեռախոսով խոսելու կամ ծխելու համար

18:57, 30 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կողմից 2024 թ. 9 ամիսների ընթացքում կայացվել է չամրակապված տրանսպորտային միջոցներ վարելու և չամրակապված ուղևոր փոխադրելու հետ կապված իրավախախտումների գործերով 132 574 որոշում, ինչը 2023 թ. նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 84 հազարով, տեղեկանում ենք ՆԳՆ պաշտոնական կայքից։

 

Նշվում է նաև, որ նույն ժամանակահատվածում արձանագրվել է հեռախոսակապից օգտվելու կանոնների խախտման 22 182 դեպք, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է մոտ 5900-ով:

 

Արձանագրվել է ծխախոտային արտադրանք օգտագործելու 19 136 իրավախախտում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 2670-ով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր