Հոկտեմբերի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ընդունել է ադամանդագործության ոլորտի ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Սևակ Միքայելյանը։
Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու հնարավորությունները, այդ թվում՝ հումքի այլընտրանքային ներմուծման հեռանկարները, առկա համագործակցության ընդլայնմանը և կառավարության կողմից ոլորտի առաջմղման ուղղությամբ հնարավոր աջակցությանն առնչվող հարցեր։
Կողմերն ընդգծել են միջազգային ցուցահանդեսների ընթացքում միասնական տաղավարներով հանդես գալու կարևորությունը, տարբեր երկրներում ճանաչողական այցերի կազմակերպման և գործարար կապերի ձևավորման անհրաժեշտությունը։