00:00:00

Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

08:23, 29 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հոկտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է  ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին:
 
Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում իր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ, մաղթել նոր ձեռքբերումներ Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացման գործում:
 
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Գերմանիա համագործակցության ներկայիս ընթացքին և առաջիկա ծրագրերին առնչվող հարցեր:
 
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է պաշտպանական  բարեփոխումների ընթացքը: 
 
Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր