00:00:00

Ընդդիմությունը մարդու իրավունքների պաշտպանի մասին ունի իր պատկերացումները, իշխանությունն՝ իր. կառավարության համար ՄԻՊ ինստիտուի անկախությունը չափազանց կարևոր է. Նիկոլ Փաշինյան

11:49, 21 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ընդդիմությունը մարդու իրավունքների պաշտպանի մասին ունի իր պատկերացումները, որոնք ունեն յուրահատկություններ ու առանձնահատկություններ, իշխանությունն էլ ունի իր պատկերացումը, որը նույնպես ունենում է յուրահատկություններ ու առանձնահատկություններ, ՄԻՊ հիմնադրման 20-ամյակին նվիրված միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Բայց ես ուզում եմ ընդգծել, որ ՀՀ կառավարության համար ՄԻՊ-ի ինստիտուի անկախությունը չափազանց կարևոր է»,- ասաց նա։

Վարչապետն ընդգծեց, թե ժողովրդավարությամբ առաջնորդվող կառավարության համար այդ ինստիտուտի անկախությունը չի կարող կարևոր չլինել։

«Մի պարզ պատճառով՝ երբեմ կառավարող թիմը, տարբեր մարմիններ կարող են շատ նրբություններ չնկատել, որովհետև այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը բոլորին ամենուր վերահսկելու հնարավորություն ու ցանկություն ունի, բայց դա, իրականում, այդքան էլ այդպես չէ, իշխանությունը երբեմն իր գործունեության արդյունքերի ու հետևանքների մասին այլ՝ անկախ աղբյուրներից ազդակներ ստանալու անհրաժեշտություն ունի, մանավանդ այն պարագայում, երբ խոսքը վերաբերվում է մարդու իրավունքներին, ազատությանը, արդարությանը, օրինականությանը»,- նշեց նա։

Նիկոլ Փաշինյանն ասաց, թե կարևոր է երկրում իրավունքի ու արդարության ստանդարտ ունենալը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր