00:00:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին տեղի չտալ. Արցախի ՀԿ-ների բողոքի ակցիան՝ ՀՀ ԱԳՆ շենքի մոտ

11:37, 21 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ շենքի մոտ Արցախի մի շարք ՀԿ ներկայացուցիչներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ՀՀ-ից միջազգային մանդատ ունեցող միակ կառույցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման Ադրբեջանի պահանջին տեղի չտալ։

Արցախի ՀԿ ներկայացուցիչ Արթուր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ նամակ են փոխանցելու  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և տեղեկացրեց, որ 2024թ.-ի սեպտեմբերի 22-ին Արցախի ավելի քան 50 կազմակերպություններ ԵԱՀԿ գործող նախագահ  Յան Բորգին նույնաբովանդակ ուղերձ են հղել։

Նամակում արցախցիները հիշեցնում են Արցախի քաղաքացիների պաշտպանության հարցում ՀՀ-ի պարտավորությունների մասին,  ինչն ամրագրված է  ինչպես ազգային, այնպես էլ միջազգային իրավունքներում։

«Ադրբեջանը լկտիաբար ՀՀ-ից պահանջում է համատեղ դիմել՝ ԵԱՀԿ-ի լուծարման խնդրանքով։ ՀՀ-ի իշխանությունները չպետք է համաձայնվեն պաշտոնական Բաքվի այս և համանման պահանջներին, քանի որ ընդունումը ոչ միայն նվաստացուցիչ է, այլ նաև ՀՀ-ին զրկելու է  Արցախի քաղաքացիների կենսական իրավունքների ու շահերի, ինչպես նաև ՀՀ-ի պետական շահերի պաշտպանության հարցում միջազգայնորեն ճանաչված ռազմավարական մեխանիզմից»,-ասաց նա։

Նամակում նշվում է, որ ԵԱՀԿ փաստաթղթերի համաձայն՝ ՀՀ-ն լիրաժեք իրավունք ունի մասնակցելու ԼՂ կարգավիճակի որոշման հարցին։

«Ավելին՝ ՀՀ-ն օժտվել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման որոշակի գործառույթներով։ Արցախի ապօրինի զավթման փաստը, էթնիկ զտումը և բնիկ հայ ժողովուրդի նկատմամբ ցեղասպանական գործողություներն ամենևին էլ չեն նշանակում, որ խաղաղության միազգային համաժողովում ԼՂ կարգավիճակի որոշման և Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցը փակված է»,-նշվում է  նամակում։

Նրանք նաև իրենց մտահոգությունն են հայտնում ՀՀ-ի՝ Արցախի հարցում դիրքորոշումներից և նշում, որ ֆորմալ հրաժարումը հիմնազուրկ և վտանգավոր է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր