00:00:00

Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ. Լավրով

23:02, 18 հոկտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Հայաստանը ցանկանում է ուղիղ շփվել Թուրքիայի հետ։ Այս մասին «3+3» ձևաչափով հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ նրա՝ Ռուսաստանն ակտիվորեն նպաստել է, որ այդ գործընթացը սկսվի, դրան միանա նաև Իրանը, սակայն այժմ դեռևս հանդիպումներ չեն նախատեսվում․

«Հայ գործընկերները դադար են վերցրել։ Նրանք կարծում են, որ այժմ պետք է ուղիղ շփվել թուրքերի հետ և հասկանալ, թե ինչ է պետք անել»,- ասել է Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Երևանի եւ Անկարայի հարաբերությունների կարգավորումն ամեն դեպքում կապված է հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, ուստի հանդիպման ժամանակ առաջարկվել է այդ հարցերը համալիր քննարկել և խթանել ներգրավված երկրներին, որպեսզի նրանք հնարավորինս շուտ պայմանավորվեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր