00:00:00

Դատախազությունն ընթացք է տվել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ներկայացված հաղորդումներին

21:38, 18 հոկտեմբեր 2024 Իրավական

«Սրբազան պայքարի» շարժման կողմից հոկտեմբերի 9-ին ներկայացված հանցագործության մասին հաղորդումներին դատախազությունն ընթացք տվել է, սակայն առ այս պահը հայտնի չէ, թե ինչպես է դա դրսեւորվել։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Բագրատ Սրբազանը և շարժման անդամները հավաքվել են ՀՀ գլխավոր դատախազության մոտ և հանցագործության մասին երկու հաղորդում ներկայացրել։ Դրանցից մեկը վերաբերում է Սահմանադրական դատարանի վերջին որոշմանը, որով, ըստ էության, ուժը կորցրած է ճանաչվում է Անկախության հռչակագիրը։

Մյուսով պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանին ճանաչել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանցակիցը՝ Արցախում իրականացված էթնիկ զտման համար։

Շուրջ 10 օր անց «Փաստինֆո»-ն կապ հաստատեց դատախազության հետ՝ պարզելու, թե ինչ ճակատագրի են արժանացել հաղորդումները, ինչին ի պատասխան կառույցից ասացին, որ պատշաճ ընթացք է ապահովվել։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չէ, չմանրամասնեցին նաեւ, թե որ նախաքննական մարմնին է այն փոխանցվել, վարույթ նախաձեռնվել է, թե ոչ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր