00:00:00

Հայաստան կժամանի Հունգարիա-ՀՀ բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը

16:24, 07 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Հոկտեմբերի 9-12–ը Հայաստան կժամանի Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ Բալլայի գլխավորած պատվիրակությունը։

Այս առնչությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության մեջ նշվում է. «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

Կազմակերպել 2024 թվականի հոկտեմբերի 9-12-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Հունգարիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Միհայ ԲԱԼԼԱՅԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:

Ազգային ժողովի պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանին՝ ընդունել պատվիրակությանը:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող Վ. Հարությունյանին՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր