00:00:00

Արզումանյան փողոցի 4-րդ ռիսկայնության շենքերը մի օր փլվելու են, բնակարանների գները զրոյին մոտ են, իսկ բնակիչները դեմ են դուրս գալուն. Տիգրան Ավինյան

11:11, 07 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Միշտ պետք է հիշենք, որ այս ծրագրերում Երևանի քաղաքապետարանը որևէ պարտավորություն չունի, սա բարի կամքի դրսևորում է, սա երևանցիների անվտանգության խնդրի լուծում եմ  ես համարում:

Այս մասին ավագանու նիստի ժամանակ հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդրին։

«Բնակիչները դեմ են այս գործընթացին, խոսքը գնում է 4-րդ կարգի ռիսկայնության շենքի մասին, որը չգիտես՝ երբ կփլվի, բայց որ կփլվի, վստահաբար: Այդ բնակարանների արժեքը 0-ին մոտ է, զրո արժեք ունեցող բնակարանների համար Երևանի քաղաքապետարանը նախագծել է ծրագիր, որով բնակիչներին միաժամանակ վարձի գումար է փոխհատուցվելու, որից հետո նույն տեղում կառուցված շենքում նույն բնակիչներին արդեն արժեքավոր բնակարաններ են տրամադրվելու»,- ասաց նա։

Ավինյանը նաև նշել է, որ այս գործընթացի ձգձգման դեպքում հնարավոր է, որ քաղաքապետարանն առհասարակ հրաժարվի այդ ծրագրից։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր