Դադարեցրե'ք Միքայլ արքեպիսկոպոս Աջապահյանի հասցեն վիրավորանքները, ես դա ընդունոմ եմ իբրև խոսքեր՝ ուղղված անձամբ ինձ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ մեկնաբանելով Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ հնչած քննադատությունները։
Միքայել Սրբազանը ավելի վաղ հայտարարել էր, թե Սրբազան շարժման ձախողումներից մեկը «նախկին նախագահների ստվերն էր», որ երևաց այս ընթացքում։
«Մենք կարող ենք ունենալ գաղափարական տարաձայնություններ, սակայն թիրախը մեկն է։ Այս ներկա-նախկին կեղծ ծուղակը ստեղծել են, որ այդ ցանցից դուրս չգանք։ Հիմա Միքայել Սրբազանի նկատմամբ ես ունեմ մեծ հարգանք, նա իմ ուսուցիչն է, մենթորն է։ Իմ մասին էլ է որոշակի բաներ ասել, իհարկե, չեմ ընդունում, բայց չի նշանակում, որ պետք է անցնեմ վիրավորանքների։ Բա ինչո՞վ ենք այս խուժանից, խուլիգանից տարբերվում», - նկատել է նա։ Բագրատ Սրբազանը նաև հավելել է, որ վերջին անգամ նա Միքայել Սրբազանի հետ խոսել է մեկ ամիս առաջ։