00:00:00

Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2024» զորավարժությունները

20:54, 05 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ղազախստանում ավարտվել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրների «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունները։

 

Այս մասին հայտնել է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ զորավարժությունների ընթացքում մշակվել է ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստումն ու անցկացումը։

«Ղազախստանում ավարտվել են ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերի հետ հրամանատարաշտաբային զորավարժությունները։ Կոլեկտիվ խաղաղապահ ուժերը հաջողությամբ կատարել են իրենց հանձնարարված խնդիրները։ Զորավարժությունների ընթացքում մշակվել են խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցեր»,-նշված է Ղազախստանի ՊՆ հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ երկրների պաշտպանության և այլ գերատեսչությունների միջև գործողությունների համակարգմանը, ներգրավվել են նաև ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություններում վերապատրաստված հրահանգիչներ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հոկտեմբերի 1-ին Ղազախստանում սկսվել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում: 

Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր