00:00:00

«Երկրապահի» վերնախավը Նիկոլի հետ է. Բազեյան

20:23, 05 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Գործող իշխանության հեռացումն ընդամենը միջոց է մեր պետության և մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Մենք չենք կարող որևէ հաջողություն ունենալ այս իշխանության պայմաններում։ Այս մասին հայտարարել է Ալբերտ Բազեյանը։

Նրա խոսքով՝ այս իշխանությունը հաղթանակած հայ ժողովրդին տարել է հանպատրաստի պատերազմի, որտեղ պետք է կանխորոշված պարտություն կրեր հայկական կողմն, ու նա Արցախը հանձներ թուրքին։

Այդ պատերազմի ընթացքում , նրա դիտարկմամբ, մենք մենակ էինք, իսկ Ադրբեջանն ուներ հզոր դաշնակիցներ՝ Թուրքիա, Իսրայել, Պակիստան, նաև Ուկրաինան, որը Ադրբեջանին մատակարում է արգելված ֆոսֆորային զինատեսակներ։

Նրա խոսքով՝ չնայած ադրբեջանական հարձակմանը՝ հզոր դաշնակիցների հետ հայ զինվորներն ու ազատամարտիկները երեք օր պահել են դիրքերը, բայց Նիկոլ Փաշինյանը համալրում չկատարեց լինելով գլխավոր հրամանատար և ճեղքում առաջացավ հարավից ու եկան, հասան Շուշի։

Բազեյանը ներկայացրեց ելքի իր տեսլականը՝ նշելով, որ ունի 250 սուբյեկտի ցուցակ, քաղաքական, ընդդիմադիր ազգային ուժեր, ազտամարտիկների կողմից ստեղծված ՀԿ-ներ, բացի «Երկրապահից», քանի որ «Երկրապահի» վերնախավը, Բազեյանի գնահատմամբ, Նիկոլի հետ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր