00:00:00

Վերջին արդեն հինգ է պակաս. դեռ հինգ «րոպե» կա` փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է. Վարուժան Գեղամյան

15:04, 05 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը «Վերջին հինգ պակաս» վերտառությամբ գրառում է կատարել` շեշտելով, որ վերջում չի հիշվելու, թե այս օրերին, հինգ կամ քսան տարի առաջ ով ինչ ասաց, որքան ճիշտ էր և արդյոք իրավունք ուներ մեղադրելու մյուսներին:

«Վերջում ձեր ու մեր արածն ու չարածը կարևոր չի լինելու:

Վերջում մենք ուղղակի գաղթական ենք դառնալու, իսկ մեր բոլոր քննարկումները` իմաստազուրկ:

Վերջում, երբ մեր հայրենիքի այս մի կտորն էլ ավարտվի, ոչ միայն չի հիշվելու, այլև կարևոր չի լինելու այս օրերի իրար մեղադրելը, իրարից բողոքելը, մեր գրած ստատուսները:

Իսկ այսօր վերջին արդեն հինգ է պակաս:

Ուրեմն դեռ հինգ «րոպե» կա կենտրոնանալու լուծման վրա ու փրկելու համար այն, ինչ այս պահին անդառնալի է»,- «Տելեգրամ»-ում գրել է Գեղամյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր