00:00:00

Հայտնի է` ինչպես է անցկացնելու ծննդյան օրը Վլադիմիր Պուտինը

13:11, 05 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է իր ծննդյան օրը մի քանի աշխատանքային հանդիպումներ անցկացնել ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

Հոկտեմբերի 7-ին կլրանա ՌԴ նախագահի 72-ամյակը։ Նախագահի մամուլի քարտուղարը հայտնել է, որ նա սովորական աշխատանքային օր կունենա, առանց հրապարակային միջոցառումների:

 

«Առանձնապես տոնական ոչինչ չի լինի։ Օրվա առաջին կեսին աշխատանքային փակ հանդիպումներ կունենա» – ասել Է Պեսկովը:

 

Երեկոյան Վլադիմիր Պուտինը, նրա խոսքով, հանդիպում կունենա ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ, որոնք կժամանեն Մոսկվա՝ մասնակցելու ԱՊՀ գագաթնաժողովին, որը նախատեսված է հոկտեմբերի 8-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր