00:00:00

ԱՄՆ-ից հայտարարում են՝ «Հարավային Կովկասը գտնվում է վտանգավոր ռազմավարական սայրի եզրին»

16:17, 04 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Վրաստանի իշխող «Վրացական երազանք»-ի կառավարությունը շրջվել է դեպի Ռուսաստան, ինչը լուրջ անհանգստություն է հարուցում, նշված է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով հանձնաժողովի հայտարարության մեջ:

Ըստ Հելսինկյան հանձնաժողովի՝ Հարավային Կովկասը գտնվում է վտանգավոր ռազմավարական սայրի եզրին, քանի որ Ռուսաստանը փորձում է պահպանել իր ազդեցությունը՝ հակամարտություններ հրահրելով տարածաշրջանում, և, հետևաբար, Միացյալ Նահանգները պետք է վերանայի մոտեցումներն իր դաշնակիցներին:

 

«Հայաստանը, որը պատմականորեն Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, հեռանում է Մոսկվայից, զուգահեռաբար` Ադրբեջանն ամրապնդում է կապերը Ռուսաստանի հետ և հավասարակշռում դրանք ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի և Եվրամիության հետ երկար ու համագործակցային հարաբերություններով։

 

Միաժամանակ, Վրաստանի «Վրացական երազանք»-ի կառավարությունը թեքվել է դեպի Ռուսաստան և հակալիբերալ կողմնորոշում որդեգրել՝ թերևս, հրաժարվելով իր ժողովրդի արևմտամետ տրամադրություններից: Դեպի ռուսամետ դիրքորոշում այս տեղաշարժը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- ասված է Հելսինկյան հանձնաժողովի հայտարարության մեջ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր