00:00:00

Սթափվել է պետք, մատն ինքնաոչնչացման կոճակից հեռացնել․ Կարեն Բեքարյան

20:30, 02 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ամեն օր զիջում է, ամեն օր՝ պարտություն՝ այս իշխանությունների օրոք, Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Կարեն Բեքարյանը։

Այսքանից հետո շարունակել կարծել, թե Փաշինյանն ի զորու է աապահովել ՀՀ անվտանգությունը, նույնիսկ միամտություն էլ չէ։

«Է՞լ ինչ լինի, որ բոլորին դուրս բերի փողոց։ Ո՞նց կարող են Ալիևը, Էրդողանը նստել, հավասարի պես խոսել սրա հետ, ո՞նց կարող է որևէ պետության ղեկավար լուրջ ընդունել սրան (Փաշինյանին-խմբ․)։ Աշխարհը եռում է, ու դուք կարծում եք, որ սա այդ եռացող աշխարհում կարող է պաշտպանե՞լ ձեզ։ Սթափվել է պետք։ Որքա՞ն կարող ենք մեր պատմության մեջ ինքնաոչնչացման կոճակը սեղմել»,- ասաց Կարեն Բեքարյանը։

Նա  շնորհակալություն հայտնեց Սրբազան հորը՝ իր հաստատակամության համար, որ անկախ ամեն ինչից՝ կանգուն է ու բոլորին հորդորում է ոտքի կանգնել։

«Տա՛ Աստված մեզ այնպիսի արթնացում, որ երկինքն էլ դողա, ուր մնաց՝ սրանք (օրվա իշխանությունները-խմբ․)»,- ընդգծեց Կարեն Բեքարյանը։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր