00:00:00

Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, պետք է դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին». Ալիև

17:12, 02 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Եթե Հայաստանն իսկապես ցանկանում է խաղաղության հասնել Ադրբեջանի հետ, պետք է դատապարտի «ադրբեջանցիների դեմ իրականացված վայրագությունները» և «պատժի մեղավորներին». այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում անցկացվող «Անհետ կորածների խնդրի լուծում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ուղերձում, գրում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Նրա խոսքով՝ այժմ Ադրբեջանում պատասխանատվության են ենթարկվում «ռազմական հանցագործությունների որոշ մեղավորներ» (նկատի ունի օկուպացված Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, որոնք ապօրինաբար պահվում են Բաքվի բանտերում-Խմբ.), սակայն «Հայաստանում ոչ մի հանցագործ պատասխանատվության չի ենթարկվել, այլ ընդհակառակը, հերոսացվել է»։

Ալիևը կոչ է արել Հայաստանին հրաժարվել իր «ապակառուցողական դիրքերից և կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր