ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։
Համապատասխան իրավական ակտը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Հրամանագրում մասնավորապես նշված է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Գրիգոր Մինասյանին ազատել արդարադատության նախարարի պաշտոնից»։
Հիշեցնենք, որ երեկ Գրիգոր Մինասյանը գրառում էր կատարել և հայտնել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել: