Հայաստանը քաղաքական կամք չի տեսնում Ադրբեջանի կողմից՝ ստորագրելու խաղաղության համաձայնագրի համաձայնեցված մասը, Վարշավայում անվտանգության հիմնախնդիրներին նվիրված միջազգային ֆորումում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Նա նշել է, որ իրական հնարավորություն կա փակել մեր տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության էջը և բացել խաղաղության և համագործակցության էջը:
«Ադրբեջանը մինչ այժմ հրաժարվում է ստորագրել խաղաղության այս համաձայնագիրը՝ առաջ քաշելով ավելի ու ավելի շատ պատճառներ։ Մենք տեսնում ենք, որ նրանք պարզապես չեն ցանկանում ստորագրել համաձայնագիրը։ Աշխարհում չկա նման պայմանագիր, որը կկարգավորի կողմերի միջև առկա բոլոր խնդիրները, մենք առաջարկում ենք ստորագրել այս փաստաթուղթը և հետո բանակցել այլ հարցերի շուրջ։ Ցավոք սրտի, մենք այս հարցում չենք տեսնում Ադրբեջանի քաղաքական կամքը»,- ասել է Միրզոյանը: