00:00:00

Միշտ էլ լավ հարաբերություններ ենք ունեցել կառավարության հետ՝ անկախ իրենց մտածելակերպից. Նուբար Աֆեյան

11:59, 02 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Մատենադարանում մեկնարկել է «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսը, որի ընթացքում պաշտոնապես կհայտարարվեն «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը։ 

«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի «Ուժեղ Սփյուռք» ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանն իր խոսքում նշեց, որ իրենք ընտրված 20 լավագույն նախագծերը կապել են 10 անհատ հայերի հետ, որոնք մեծ նվաճումներ ունեցող մասնագետներ են իրենց ոլորտներում:

«Մենք ստացել ենք 174 դիմում աշխարհի 26 երկրից եւ 91 քաղաքից: Ամենաշատ դիմումները ԱՄՆ-ից են՝ 60 դիմում: ԱՄՆ-ին հաջջորդում են Ֆրասիան, գերմանիան, Իտալիան, Լիբանանը եւ այլն: Ամենաշատ նախագծերը եղել են կրթության ոլորտում, որին հաջորդում է մշակույթի ոլորտը, երրորդ տեղում համագործակցության ցանցեր՝ Network-ներ ստեղծելու նախագծերն են»,- ասաց նա:

Հասմիկ Հայրապետյանը թվարկեց հաղթող 10 նախագծերն ու դրանց հեղինակներին:

«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանն իր խոսքում, մասնավորապես, նշեց. «Ընդհանրապես, մեր ծրագրերը եղել են մի քիչ երեւակայության վրա ստեղծված, միշտ քննադատել են, թե ինչու եք աշխատում ապագային միտված, երբ այստեղ այս պահին պրոբլեմներ կան, եկեք ձեր փողը դրեք ներկա պրոբլեմների վրա: Մենք միշտ ասել ենք, որ մենք չենք զանազանում ներկան ու ապագան, երկուսին էլ օգնում ենք: Մեր կարծիքով անհնար է ներկան ու ապագան իրար թշնամի դարձնել:

Մեր ծրագրերը շատ մեծ հույսերով չենք սկսում, քանի որ դրանք նորարարության արդյունք են: մենք համեստ ձեւով ենք մոտենում,  տեսնում ենք, թե որ տարբերակը կարող է հաջողել: Ես կոչ կանեմ մեզ չքննադատել, որովհետեւ սա մեր փողն է եւ պատրաստ ենք սովորելու, թե որ միջոցն է ավելի հաջողակը եւ շարունակենք այդ ուղղությամբ: Մենք միշտ անում ենք ծրագրեր, որոնք անցյալ չունեն, երբեւէ փձորձված չեն: Հիմա այս ծրագրի առաջին քայլն է, կտեսնենք, թե ինչպես այն կզարգանա: Եթե տեսնենք, որ այս 10 հաղթող ծրագրերը հաջողեն, հաջորդ 10-ը կանենք»:

Անդրադառնալով Հայաստանի կառավարության հետ հարաբերություներին, Աֆեյանն ասաց, որ միշտ էլ շատ լավ հարաբերություններ են ունեցել. «Գտել ենք ձեւը իրենց հետ համագործակցելու՝ անկախ իրենց մտածելակերպից, մոտեցումներից, երբմեն էլ մեր ծրագրերի հանդեպ կասկածներից: Յուրաքանչյուր ծրագիր զարգանալու համար շատ կարեւոր է, որ կառավարության հետ համագործակցի»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր