00:00:00

ՔՊ-ն այս քայլով հերթական անգամ ուրանում է Արցախը. Արծվիկ Մինասյան

11:53, 02 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

Ժողովուրդը թող համոզվի, տեսնի՝ ՔՊ-ն  կրկին դավաճանեց Արցախին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հայաստան խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Հատուկ այնպես էինք արել, որ առճակատվող հարց քննարկման առարկա չդառնար, որպեսզի ժողովուրդը տեսնի, ևս մեկ անգամ համոզվի՝  արդյո՞ք   խորհրդարանական մեծամասնությունը, թեկուզ հումանիտար հարցերում, պատրաստ է կանգնել արցախցու կողքին: Այս քայլով իրենք հերթական անգամ դավաճանում և ուրանում են Արցախը, և սա պետք է լինի ցուցիչը»,-հավելեց պատգամավորը:

Հարցին՝ այսօր մասնակցելո՞ւ են Սրբազան պայքարին՝ Մինասյանը պատասխանեց․«Այս իշխանության դեմ պայքար է, բնականաբար, մասնակցելու ենք»։

Նշենք, որ քիչ առաջ ՔՊ-ն դեմ քվեարկեց Արցախի հարցով քննիչ հանձնաժողով  ստեղծելու նախաձեռնությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր