Իսրայելի հայ համայնքում զոհեր ու վիրավորներ Իրանի հրթիռակոծության արդյունքում չկան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց իսրայելահայերի «Նաիրի» միության նախագահ Արտյոմ Չերնամորյանը։
«Այս անգամ շատ լուրջ էր մի քանի րոպե տարբերությամբ տագնապ էր հնչում ու ահավոր պայթյունի ձայներ: Այս պահին հանգիստ է, սակայն հյուսիսում դեռ հանգիստ չէ»,- ասաց նա: