00:00:00

Հայկ Մամիջանյանը ԵԺԿ քաղաքական համաժողովում բարձրացրել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

13:44, 01 հոկտեմբեր 2024 Քաղաքականություն

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է․

«Բրյուսելում մասնակցեցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հերթական քաղաքական համաժողովին:

Ելույթով անդրադարձա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային, սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հարցերին:

Գործընկերներիս կոչ արեցի Բաքվում անցկացվելիք COP29-ի շրջանակներում իրենց կուսակիցների միջոցով բարձրաձայնել այս խնդիրները:

Խոսեցի նաև ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի մասին:

Գործընկերներիս տեղեկացրի քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի մասին ու հերթական անգամ շնորհակալություն հայտնեցի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին ԵԺԿ ընդունած բանաձևի ու կոչերի, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների անհատական հայտարարությունների համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր