00:00:00

Պուտինը Վաղարշակ Հարությունյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով

18:19, 30 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բարեկամության շքանշանով է պարգևատրել ՌԴ-ում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանին` երկու երկրների միջև կապերի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար:

«Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած ավանդի համար Հայաստանի Հանրապետության քաղաքացի Վաղարշակ Վառնազի Հարությունյանին պարգևատրել Բարեկամության շքանշանով», - ասված է ՌԴ նախագահի հրամանագրում:

Վաղարշակ Հարությունյանը Մոսկվայում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցրել է 2022-2024 թվականներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր