00:00:00

Որոշումն իրենցն է. Լավրովը՝ Փաշինյանի և Ալիևի հնարավոր հանդիպման մասին

10:59, 30 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Ռուսաստանում ԲՐԻԿՍ-ի կամ ԱՊՀ-ի միջոցառումների շրջանակներում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման հարցը կախված է բացառապես նրանցից: Այս մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթին մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ նշելով, որ այդ հարցում Ռուսաստանը պատրաստ է կատարել իր պարտավորությունները։

 

«Ինչպես ասում են, «It's up to them»։ Եթե նրանք ցանկանում են հանդիպել մենք միշտ պատրաստ ենք կատարել այն, ինչի մասին պայմանավորվել են մեր մասնակցությամբ»,- ասել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր