00:00:00

Ո՞նց հեռախոս ունես․ նոր զարգացումներ Տիգրան Խաչատրյանի գործով․ փաստաբանն ահազանգում է անօրինականություների մասին

11:12, 30 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

«Նախաքննությունը կատարվել է բազմաթիվ օրենքների խախտմամբ։ Ինչպես արդեն ասել էի չէին ցանկանում պաշտպան ներգրավել, որից հետո ապացույցներ էին ձեռք բերում անօրինական, վկաներին էին անօրինական տանում քննչական բաժին այնտեղ , այսպես ասած հարցաքննում և իրենց ուզած տեղեկությունը կորզում, որը ի թիվս այլնի հաստատվեց նաև օգոստոսի 12–ին մեղադրողի կողմից դատարան ներկայացված կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ»։ Այս մասին Irakanum.am–ի հետ զրույցում ասաց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի փաստաբան Վահագն Քեշիշյանը։  Փաստաբանը բացատրում է՝ նախաքննության ընթացքում նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն և ստացվել էր եզրակացություն, որի համաձայն տուժողը ստացել է այսպես ասած միջին մարմնական վնասվածք։ «Երբ, որ գործը արդեն գտնվեց դատական փուլում, հենց նախաքննության փուլից ոչ քննիչ է փոխվել, ոչ դատավարական հսկող դատախազ է փոխվել»,– ասաց Քեշիշյանը, հավելելով, որ այդ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու հիմքում դրված տեղեկությունը  ձեռք է բերվել անօրինական ճանաարհով։

Ընդհանուր առմամբ հարուցված քրեական գործը ըստ փաստաբանի իրավական չէ, այլ քաղաքական հետապնդման դասական օրինակ։ Այդ ամենն էլ պայմանավորված է այն հանգամանքով, որ Տիգրան Խաչատրյանը Սուրիկ Խաչատրյանի որդին է։ Սա էլ փաստվել է ըստ փաստաբանի գլխավոր դատախազի տեղակալներից մեկի՝ Հ1–ի եթերում իբր հնչեղություն ստացած քրեական գործերի վերաբերյալ խոսելուց անդադարա Սուրիկ Խաչատրյանի անունը տալուց։

Վահագն Քեշիշյանը պնդում է՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ հարուցված քրեական գործը կփլվի։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 7–ին, փաստաբանը պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր