00:00:00

Ռոբերտ Քոչարյանը ևս չի մասնակցելու Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին

15:37, 28 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Մյուռոնօրհնեքի և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցելու:

Այս մասին MediaHub-ին հայտնեցին երկրորդ նախագահի գրասենյակից։

«Միաժամանակ շեշտեմ, որ երկրորդ նախագահը մշտապես ընդգծված հարգանք ունի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, նրա սպասավորների և հավատավոր ժողովրդի նկատմամբ»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը։

Նշենք, որ Սուրբ Տրդատի բաց խորանում Մյուռոնօրհնության սուրբ արարողությունը տեղի կունենա այսօր՝ սեպտեմբերի 28-ին, իսկ հաջորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, կվերաօծվի Մայր Տաճարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր