00:00:00

Միրզոյանն ու Պաղեստինի վարչապետը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե

09:12, 28 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պաղեստինի վարչապետ Մուհամեդ Մուստաֆայի հետ:

Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ։

ՀՀ ԱԳ  նախարար Արարատ Միրզոյանը և Պաղեստինի Պետության վարչապետ Մուհամեդ Մուստաֆան ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Պաղեստինի Պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ կոմյունիկե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր