00:00:00

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության

19:54, 27 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող «Հաղթանակի և Հույսի» փուլին ընդառաջ, Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության։ Հայտնում են Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում:

 

«Սրբազան հայրը հորդորում է բոլորին հոգով, հավատքով և աղոթքով զինվել, և պատրաստվել Հոգևոր Հայաստանի հաղթանակին։

Եվ թող ամենակարող Տերն ուղղի մեր ընթացքը դեպի արդարություն և դեպի հաղթանակներ։

Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված

Մեր Տիրոջ շնորհը, Հայր Աստծու սերը և Սուրբ Հոգու համբույրը լինեն բոլորիդ հետ»,-ասվում է հայտարարությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր