00:00:00

Հայաստանի վարչապետը ՄԱԿ-ում չանդրադարձավ գերիների խնդրին, քաղաքական ջանքեր չեն ներդրվում նրանց վերադարձի ուղղությամբ․ Արցախի ՄԻՊ

18:29, 27 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

«Այո, ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների  վերադարձի ուղղությամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Սարգսյանը։

«Դրա ամենավերջին ապացույցը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում ՀՀ վարչապետի  ելույթում և Նյու-Յորքում տարբեր պետությունների ղեկավարների հետ հանդիպումներում գերիների և պատնդների թեմային ընդհանրապես չանդրադառնալն է»․- ընդգծեց Արցախի ՄԻՊ-ը։

Նրա  խոսքով՝ քաղաքական հստակ գործողությունների բացակայության պայմաններում իրավական ուղղությամբ արվող քայլերն օգուտ չեն տալիս։   

«2020 թվակաանից հետո համոզվել ենք՝ իրավական ճնաապարհով այս խնդրի լուծմանը հասնել անհնար է, պետք է ուժեղ քաղաքական ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, ինչը, ցավոք սրտի, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք, որ չի արվում»,- ասաց Գեղամ Ստեփանյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր