00:00:00

«Չի կարող լինել խաղաղություն, որի հիմքում արդարությունը չէ»․ Նուբար Աֆեյան

18:25, 27 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Բարերար Նուբար Աֆեյանն այսօր մասնակցում էր Սուրբ Աննա եկեղեցում միասնական աղոթքին՝ Բաքվի բանտում ապօրինի պահվող բոլոր հայ գերիների ու պատանդների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության տունդարձի համար։

Աղոթքից հետո լրագրողների հետ զրույցում Նուբար Աֆեյանն ընդգծեց՝ չի կարող լինել խաղաղություն, որի հիմքում արդարությունը չէ դրված։

«Ամենակարևոր բանը, որը պետք է անենք, արդարություն ապահովելն է՝ գերիների համար և այդ արդարության վրա հիմնված խաղաղություն ստեղծելը»,- ասաց Նուբար Աֆեյանը։

Նուբար Աֆեյանն ակնարկեց, որ Հայաստանի իշխանություններին էլ է  այդ անհրաժեշտության մասին բարձրաձայնել։

Անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի մասին հայտարարություններին (հնչել են Նիկոլ Փաշինայնի կողմից-խմբ․)՝ Նուբար Աֆեյանն ընդգծեց՝ 24 տարի աշխատել է Ռուբեն Վարդանյանի հետ, իր համար անընդունելի են նրա մասին տարածվող կեղծ լուրերը։

«Ինձ համար անընդունելի է, որ մեծ հայ, նվիրյալ Ռուբենին, որը հարյուրավոր միլիոններ է ծախսել բարերարության վրա, կարող է որևէ մեկն այպանել իբրև այլ ծրագրերի պատկանող անձի։ Նա Արցախ գնաց՝ անհանգիստ լինելով այնտեղ տիրող վիճակով, կյանքը վտանգի ենթարկեց»,- ընդգծեց Նուբար Աֆեյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր