00:00:00

Փաշինյանը, Խաչատուրյանն ու Սիմոնյանը կմասնակցեն Մայր Տաճարի վերաօծման արարողությանը

11:20, 27 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Irakanum.am–ի ունեցած հավաստի տեղեկություններով ՀՀ իշխանությունը ունի որոշում մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողությանը: Սեպտեմբերի 29–ին, կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը, Վահագն Խաչատուրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու բարձրաստիճան մյուս պաշտոնյաները կգնան Մայր Աթոռ։

Այս տեղեկությունը ճշտելու համար փորձեցիք կապ հաստատել ինչպես վարչապետի, այնպես էլ ԱԺ նախագահի մամուլի խոսնակների հետ։ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակը մեր զանգերին չպատասխանեց, իսկ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը նշեց, որ չի մեկնաբանում լուրը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մայր Տաճարում տված ասուլիսի ժամանակ Արշակ Սրբազանը տեղեկացրել էր, որ իրենք իշխանություններին հրավեր ուղարկել են մասնակցելու Մայր Տաճարի վերաօծման արարողություններին, բայց միայն ԱԺ նախագահն է հստակ պատասխան տվել, որ չի մասնակցելու քանի որ գործուղման է լինելու այդ օրերին:

Նշենք, որ նախատաեսված էր ԱԺ նախագահի պատվիրակության պաշտոնական այցը Կանադա սեպտեմբերի 25-ից 30-ը, սակայն այցը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 17։00-ին, տեղի կունենա  Մյուռոնօրհնության արարողություն Սուրբ Տրդատի բաց խորանում, սեպտեմբերի 29-ին՝ ժամը 10։30-ին՝ Մայր Տաճարի վերաօծման արարողություն:

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր