Եռաբլուրը մի տեղ է, որտեղ պետք է մտածենք ավելի արդյունավետ պետություն, ավելի ուժեղ բանակ, ավելի անկախ ու պինդ պետականություն ունենալու մասին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: Նա ասաց, թե Եռաբլուր շատ հաճախ է այցելում: ԱԺ փոխնախագահի խոսքով` այն քայլերը, որոնք բերել են 44-օրյա պատերազմին, անխուսափելիորեն բերելու էին այդ իրավիճակին: «Դրա մասին խոսել ենք, չկա մի քայլ, որի արտացոլանքը մենք ապագայում չենք տեսնում: Ես չեմ խորշում ասել` սա մի տեղ է, որտեղ մենք պետք է միշտ վերաարժևորենք ու վերանայենք մեր մոտեցումները, միշտ պետք է փորձենք էլ ավելին անել»,- ասաց Արշակյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։