00:00:00

Պապոյանն ասել է՝ ինչու է Փաշինյանն ուրախացել Էրդողանի գիրքը գրկելիս․ նա հունից դուրս եկավ

12:58, 26 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր լրագրողների հետ զրույցում կրկին կորցրեց ինքնատիրապետումը։

Լսելով իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի՝ հրճվանքով էրդողանի գիրքը կրծքին սեղմած լուսանկարի մասին հարցը, նա ագրեսիվ տոնով սկսեց խոսել նախկին իշխանությունների ու լրագրողների մասին, նրանց մեղադրելով նախկին իշխանություններից գումար վերցնելու մեջ։

«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանը 30 տարի տնտեսապես չի զարգացել, դրա արդյունքում է, որ Հայաստանում 10-15 օլիգարխ է եղել, մնացած ժողովուրդն էլ ապրել է աղքատության մեջ»,- կրկնում էր նա:

Լրագրողները ՔՊ-ական նախարարին նաև հիշեցրին իր իսկ անցյալը՝ ասելով, որ տարիներ շարունակ եղել է ՀՀԿ-ական, որին այսօր մեղադրում է, ինչից նա վրդովվեց:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր