00:00:00

Ակնկալում ենք ամրապնդել ՀՀ-ի հետ համագործակցությունը տարբեր ոլորտներում. Ուկրաինայի ԱԳ փոխնախարար

16:05, 25 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

Կիևում Հայաստանի դեսպանությունում տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ ՀՀ Անկախության օրվա առթիվ: Պատվավոր հյուրն էր Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը:  

Միջոցառմանը ներկա էին Ուկրաինայի ԱԳՆ ներկայացուցիչներ, պետական գործիչներ, պատգամավորներ, ՀԱԵ Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագետներ, զինվորականներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, քաղաքագետներ, լրագրողներ:

«Մեր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին՝ կառավարության հաշվետվողականությունը, մարդու իրավունքների հարգանքը և օրենքի գերակայությանը, միայն կառավարման խնդիր չէ. դա այն հիմքն է, որի վրա հենվում է մեր ազգերի ինքնիշխանությունը: Ե՛վ Հայաստանում, և՛ Ուկրաինայում ժողովրդավարությունը ամենօրյա ջանք է, գործ, որին ձգտում են մեր ժողովուրդները՝ նույնիսկ ահռելի մարտահրավերների պայմաններում:

Ժողովրդավարությունը, եվրոպական նկրտումները մեր ընդհանուր հավակնություններն ու նպատակներն են, և մենք վստահ ենք, որ միասին կարող ենք հասնել դրանց, քանի որ դրանք ոչ միայն մեր կառավարությունների առաջնահերթություններն են, այլ նաև մեր ժողովուրդների հստակ արտահայտված ձգտումները»,- իր ողջույնի խոսքում նշեց դեսպան Վլադիմիր Կարապետյանը:

Ուկրաինայի ԱԳ նախարարի տեղակալ Եվհեն Պերեբիյնիսը իր խոսքում մասնավորապես նշեց.

«Ուկրաինացի և հայ ժողովուրդների հարաբերությունները մեծ պատմություն ունեն. Դրանց արմատները հասնում են հնագույն ժամանակներից և միշտ հիմնված են եղել բարեկամության և միմյանց նկատմամբ հարգանքի վրա: Դարերի ընթացքում մենք ամրապնդել ենք մեր մշակութային, քաղաքական և տնտեսական կապերը։

Ուկրաինան և Հայաստանը զգալի ներուժ ունեն երկկողմ հարաբերությունների զարգացման համար. Մենք ակնկալում ենք ամրապնդել մեր համագործակցությունը երկկողմ օրակարգի տարբեր ոլորտներում, ինչպես նաև միջազգային ասպարեզում»: 

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր