00:00:00

Մեծ հանրահավաքից առաջ Սրբազшնը հանդես եկավ շտապ կոչով

13:42, 24 սեպտեմբեր 2024 Տեսանյութեր

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր ուղիղ եթերում անդրադարձավ պայքարի վերադարձին և վերջին՝ դահլիճային հավաքին:  

«Մենք չուզեցինք հանրահավաքային տեսքով հանդիպել մեր ակտիվ մասնակիցներին, այս պայքարն ուղղակիորեն կրողներին: Ցանկացանք դահլիճային տարբերակով հնարավորություն ունենանք նախանշելու բոլոր նպատակներն ու ուղիները»,-նկատեց Սրբազանը՝ շեշտելով, որ դա չի նշանակում, որ այսուհետ պայքարը լինելու է միայն դահլիճներում:

Սրբազանը հայտարարեց, որ հոկտեմբերի 2-ից սկսելու են պայքարի նոր փուլը. «Դա լինելու է հաղթանակի և լույսի շրջան: Դա լինելու մեր համառ, աննահանջ, հետևողական պայքարի առաջին ազդարարը: Հոկտեմբերի 2-ին՝ 18:30-ին, կլինենք Հանրապետության հրապարակում, որից էլ կսկվեն մեր հետագա բոլոր գործողությունները:

Այո՛, մենք քննարկել ենք մեր բոլոր գործողությունները, մեթոդները, որոնք մեզ խոչընդոտել են կամ ինչ-որ ձևով արգելել են, որ մեր նպատակին հասնենք:

Այո՛, սա պայքար ու շարժում է, որը սահմանափակված չէ կուսակցական գաղափարախոսությամբ, այլ  յուրաքանչյուրի պայքարն է, ովքեր հայրենիք ունեն՝ անկախ տարաձայնություններից, մեկնաբանություններից: Այս պայքարն անձնական գիտակցության միջավայր պետք է դառնա յուրաքանչյուրիս համար: Եթե ոմանց համար սա քաղաքական գործընթաց է, ինձ համար սա կյանք է»:

Նա նշեց, որ շատերն ասում են, թե պայքարում ծրագիր չկա, սակայն, ըստ Սրբազանի, իրենց ծրագիրը մեկն է՝ չաիրքի հեռացումը.  «Նրանք, ովքեր ծրագիր ունեն, թող գան և իրականացնեն: Այս պայքարը բոլորինն է»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր