00:00:00

Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը և դուստրը հրավիրվել են Գլխավոր դատախազություն

13:57, 23 սեպտեմբեր 2024 Իրավական

Հաշվեքննիչ պալատի նախկին ղեկավար Լևոն Յոլյանը եւ նրա դուստրը՝ Մերի Յոլյանը, հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։

Նրանց ուղարկած ծանուցման մեջ նշված է․ «ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում Ձեզ պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:

Դուք իրավունք ունեք սույն ծանուցագիրը ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում ներկայանալ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն՝ ծանոթանալու գործի նյութերին, ներկայացնելու դիրքորոշում, ինչպես նաև հայտարարագիր»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր