Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Ձորք թաղամասում գտնվող իր մթերային խանութից գնումներ կատարած անծանոթ անձը վճարել է քսանհազարանոց հուշանվեր թղթադրամով:
Ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Մեղրի քաղաքի բնակիչ 28-ամյա երիտասարդը: Նա Կապան քաղաքի սրճարաններից մեկում հայտնաբերվել և ներկայացվել է բաժին, որտեղ խոստովանել է կատարածն ու ներկայացրել դիմում-մեղայական:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: