Ալեքսանդր Լապշինը ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է 2024 սեպտեմբերի 21-ին Բելառուսի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հետախուզման մեջ գտնվելու հիմքով:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական ԼուսինեՄարտիրոսյանը:
«Դատախազի կողմից փաստաթղթերն ուսումնասիրելուց հետո բանավոր հանձնարարվել է Ա.Լապշինին չձերբակալել. ներկայում Լապշինը գտնվում է ազատության մեջ»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Զվարթնոց» օդանավակայանում իրավապահներն արգելել էին բլոգեր Ալեքսանդր Լափշինի մուտքը Հայաստանի տարածք: