00:00:00

Այսօր այցելելու են Արմեն Աշոտյանին․ «Հրապարակ»

09:42, 21 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Ուղիղ 10 օր առաջ` սեպտեմբերի 11-ին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դուրս եկավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից, որտեղ մեկ տարուց ավելի գտնվում էր: Նրա նկատմամբ դատավարությունը շարունակվում է, սակայն կալանքի տակ պահելու հիմքերը վերացել են եւ պատիժն էլ չի կարող մեկ տարվա ազատազրկումից ավելի ծանր լինել` անգամ եթե դատարանը մեղադրական դատավճիռ կայացնի, ուստի դատարանը նրա խափանման միջոցը փոխարինեց տնային կալանքով եւ գրավով: 

Հենց տեղում Աշոտյանի պաշտպանը հարցրել է դատավորին, թե` տնային կալանքի դեպքում պատգամավորների այցելություններ թույլատրվո՞ւմ են, ինչպես եղել է ՔԿՀ-ում, դատավորը պատասխանել է` այո: Մենք տեղեկացանք, որ այսօր մի խումբ պատգամավորներ` Արմեն Աշոտյանի պաշտպանների հետ, պատրաստվում են այցելել նրա տուն` տեսակցության: Ուշագրավ է, որ իր անմիջական ղեկավարը` Սերժ Սարգսյանը, իր կուսակցական ընկերները` Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասարյանը եւ ուրիշներ նրան այցելել չեն կարող, քանի որ պատգամավորի մանդատ չունեն: Այցելել կարող են միայն «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցության անդամները, այսինքն` բացառապես պատգամավորները:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 21․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր