00:00:00

Թաթուլ Ասիլյանի տան վրա կրակելու գործով քրեական հետապնդումը դադարեցվել է. «Ժողովուրդ»

09:24, 21 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանի առանձնատան վրա արձակված կրակոցների գործով միակ մեղադրյալ Հարություն Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց նաեւ նրա պաշտպան Վաչե Դավթյանը։ Ասել է թե՝ իրավապահները, քննելով դեպքը, եկել են այն համոզման, որ նա չի կրակահերթ արձակել Ասիլյանի տան ուղղությամբ. ուստի հարց է առաջանում՝ ապա, ով կամ ովքեր կրակոցներ արձակեցին ՔՊ նախկին անդամի տան ուղղությամբ ու փորձեցին նրան բան «հասկացնել»:

Հիշեցնենք, որ կրակոցների դեպքից առաջ Ասիլյանին հեռացրել էին իշխող ՔՊ-ից։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ գործով միակ կալանավորվածի խափանման միջոցը փոխվել է, եւ նա ներկայումս ընդամենը վարչական վերահսկողության տակ է: Ու սա էլ դեռ քիչ չէ՝ միակ կալանավորվածը պնդում է, որ կատարվածի հետ կապ չունի։ Իսկ ահա, նախկին ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը իրավապահներին հայտնել է, որ որեւէ մեկին չի կասկածում իր տան կրակոցների գործով եւ չի կարողանում հասկանալ, թե ով կարող էր նման բան անել:

Հիշեցնենք՝ այս տարվա հունվարի 14-ին կրակոցներ էին արձակվել ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանի տան վրա, ու դատելով իրավիճակից՝ դեպքը մնում է չբացահայտված»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր