00:00:00

ՇՄ պաշտոնյան ու դպրոցի տնօրենը կալանավորվեցին․ փոխտնօրենն ազատ է արձակվել․ մանրամասներ

22:05, 19 սեպտեմբեր 2024 Իրավական

Irakanum.am–ն արդեն տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 11-ին ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի պաշտոնյա, դպրոցներից մեկի տնօրենն ու տեղակալը։ Մարզպետարանի ձերբակալված պաշտոնյան Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանն է: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից նշել էին, որ  վերջիններս ձերբակալվել են քննվող գործի շրջանակում: Դատարանը բավարարել է կոմիտեի միջնորդությունը և Հրայր Կարապետյանն ու դպրոցի տնօրենը կալանավորված են, իսկ փոխտնօրենն ազատ է արձակվել։ Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նշենք, որ Irakanum.am–ի ունեցած տեղեկություններով  Հրայր Կարապետյանն ու մյուսները  մեղադրվում են   կաշառք տալու և կաշառք ստանալու մեջ։ Նախաքննությունը շարունակվում է։ 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր