00:00:00

Գնաց՝ չվերադառնալու պայմանով․ «Հրապարակ»

08:37, 19 սեպտեմբեր 2024 Մամուլ

«Հրապարակը» գրում է․ Գրել էինք, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ՀՀ կառավարության ներկայացուցիչ, ՔՊ-ական Նարեկ Բաբայանի գլխին սեւ ամպեր են կուտակվել: Նրա կտրուկ հարստանալու, հղփանալու մասին Փաշինյանին տարբեր մարդիկ բողոքել են, եւ նրա հանձնարարությամբ իրավապահները սկսել են ուսումնասիրել Բաբայանի գործունեությունը, ունեցվածքը, բիզնես գործերը եւ հետաքրքիր նյութեր են հայտնաբերել։

Օրինակ, որ Նարեկ Բաբայանի ընկերոջ «Աննար» ընկերությունն է իրականացնում կոմբինատի հողային աշխատանքները, տրանսպորտային փոխադրումները, եւ Բաբայանը մեծ դեր է ունեցել մի շարք ընկերությունների պայմանագրերը դադարեցնելու, ընկերոջ ՍՊԸ-ին պատվերներ վստահելու հարցում։ Բացի այդ, տարբեր մեքենայությունների պոչերն էլ են դեպի Բաբայան տարել: Եվ քանի որ Սյունիքի ՔՊ-ում էլ գզվռտոց է, ու կառույց, որպես այդպիսին, չկա, ՔՊ առաջնորդը զայրացած է Սյունիքի բոլոր ՔՊ-ականների վրա, եւ արդեն իսկ որոշ քայլեր են արվել Բաբայանի դեմ:ԶՊՄԿ-ի կոմերցիոն դեպարտամենտի մատակարարման բաժնի պետ Սերգո Գալստյանին, որը Բաբայանի մտերիմներից է, օրերս ուղարկել են արձակուրդ, որից նա, ըստ որոշ լուրերի, չի վերադառնալու: Ավելին՝ հնարավոր է նույնիսկ իրավական գործընթաց սկսվի նրա դեմ, ու նրա միջոցով էլ դուրս գան Նարեկ Բաբայանի վրա։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 19․ 09․ 24 թ համարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր