00:00:00

Դեսպան Կոպիրկինն այցելել է հայ-իրանական սահման, հանդիպել ռուս սահմանապահների հետ (Լուսանկարներ)

20:15, 18 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը սեպտեմբերի 17-ին այցելել է հայ-իրանական սահման, որտեղ տեղակայված է ՌԴ ԱԴԾ 127-րդ սահմանապահ ջոկատը: Այդ մասին հայտնում են ՀՀ-ում ՌԴ դեսպանատնից։

Դիվանագիտական առաքելության ղեկավարին դիմավորել է ռուսական սահմանապահ ջոկատի հրամանատար, գնդապետ  Շչերբակովը։ Նա ներկայացրել է զորամասի պատմությունը, որը հաջորդ տարի նշելու է 70-ամյակը։

Սահմանապահ ջոկատի հրամանատարը ներկայացրել է նաև ռուս սահմանապահների պատասխանատվության գոտում տիրող իրավիճակը և  ջոկատի օպերատիվ և ծառայողական գործունեության որոշ արդյունքներ՝  սինթետիկ և բուսական ծագման թմրամիջոցների խոշոր խմբաքանակի առգրավում, Ագարակի անցակետում պետական սահմանախախտների բազմաթիվ ձերբակալություններ և այլն։

Ռուսաստանի դեսպանն ու նրան ուղեկցող պատվիրակությունը ծաղիկներ են խոնարհել «Բոլոր սերունդների սահմանապահները»  հուշարձանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր