00:00:00

ՌԴ դեսպանն ու Կապանի համայնքապետը քննարկել են «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագիրը

19:33, 18 սեպտեմբեր 2024 Քաղաքականություն

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հայտնում են Կապանի համայնքապետարանից։ 
 
Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր, մասնավորապես երիտասարդության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղղությամբ:
 
Անդրադարձ է կատարվել 2026 թվականին «ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք» ծրագրի շրջանակում նախատեսվող միջոցառումներին, այդ համատեքստում կարևորվել երիտասարդների ակտիվ մասնակցությունը և հետագա համատեղ ծրագրեր իրագործելու հնարավորությունները

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր