00:00:00

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Պեսկով

13:54, 18 սեպտեմբեր 2024 Արտաքին քաղաքականություն

Մոսկվան կտրականապես համաձայն չէ Փաշինյանի հետ. Հայաստանի համար ՀԱՊԿ-ից վտանգ չկա։ Այս մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընդհակառակը, կազմակերպությունը պաշտպանում է անդամ երկրների ինքնիշխանությունը, սակայն մենք համբերատար կհասցնենք այդ դիրքորոշումը Հայաստանի ղեկավարությանը»,–ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ Հայաստանի հետ շփումները կշարունակվեն, քանի որ այն մոտ գործընկեր է։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտավորությունները, այլ այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր