00:00:00

Հրայր Թովմասյանի ինքնազգացողությունը դատական նիստին վատացավ. դատական նիստը տեղափոխվեց

10:43, 17 սեպտեմբեր 2024 Իրավական

ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի գործով այսօրվա դատական նիստը տեղափոխվեց չորեքշաբթի՝ առավոտյան 09:00-ին։ Թովմասյանը դատական նիստի ժամանակ առողջական խնդիր ունեցավ։

Նշենք, որ  արդեն հինգերորդ օրն է՝ Թովմասյանը  հանդես է գալիս պաշտպանական ճառով։ Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքի հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։

Հրայր Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
 
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր